ՈՒկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին «անլուրջ» է անվանել Բելառուսի ղեկավար Ալեքսանդր Լուկաշենկոյի առաջարկը՝ իր ուղեկցությամբ Մոսկվա մեկնելու և Վլադիմիր Պուտինի հետ բանակցելու առնչությամբ։ Լուկաշենկոն առաջարկել էր հանդես գալ որպես նրա «անվտանգության երաշխավոր»։ «Նա առաջարկում է ինձ վերցնել իր հետ։ Ես նրա համար ի՞նչ եմ, ճամպրո՞ւկ։ Նա կարող է Պուտինին վերցնել ու նրա հետ թռչել Կիև, և մենք նույնպես երաշխավորում ենք նրանց անվտանգ ընդունելությունը։ Ի վերջո, դա էլ է բանակցություն»:               
 

ԱՄՆ-ը Սոմալիում հարվածել է «Աշ Շաբաբ»-ի գրոհայինների դիրքերին

ԱՄՆ-ը Սոմալիում հարվածել է «Աշ Շաբաբ»-ի գրոհայինների դիրքերին
13.06.2017 | 01:18

Սոմալիում ԱՄՆ զինված ուժերը հարվածել է «Աշ Շաբաբ» ահաբեկչական խմբավորման գրոհայինների դիրքերին: 8 գրոհային է ոչնչացվել:

Վերջին 8 ամիսներին խմբավորման զինյալները 3 անգամ գրոհել են Աֆրիկյան միավորված ռազմական առաքելության բազաների վրա և իրենց ռազմական հնարավորությունները մեծացրել ծանր սպառազինություն, զրահապատ ավտոմեքենաներ և հրաձգային զենք ստանալով:

Դիտվել է՝ 1135

Մեկնաբանություններ